Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    525,5
    533,5

  • RUB

    7,4
    7,6

Կարևոր իրադարձություններ

 

Այս տարի արձանագրվել է կարիճի խայթոցի 125 դեպք

23 Հուլիս, 2019 13:27
Այս տարի արձանագրվել է կարիճի խայթոցի 125 դեպք

Հայաստանում հանդիպում են կարմիր, դեղին ու սև կարիճներ: Ամեն տարի գրանցվում են կարիճի խայթոցի դեպքեր, հիմնականում՝ դեղին կարիճի: Ընթացիկ տարում արձանագրվել է կարիճի խայթոցի 125 դեպք, մասնավորապես` Արարատի, Արմավիրի մարզերում և Երևանում:

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, կարիճի խայթոցից թունավորման բարդության աստիճանը կախված է կարիճի թույնի խտությունից: Կարիճների մեծ մասի խայթոցի դեպքում միայն թույլ ռեակցիա է առաջանում, ինչպես լինում է մեղվի խայթոցի ժամանակ:  Դեղին և կարմիր կարիճների թույնը վտանգավոր չէ կյանքի համար:  Սև կարիճի խայթոցն ամենավտանգավորն է, որի դեպքում տուժածի մոտ նկատվում է՝ խայթոցի տեղում ուժգնացող, այրող բնույթի ցավ, մաշկի կարմրություն և այտուց, երբեմն առաջանում են այրվածքին բնորոշ բշտեր, ախտահարված մասում թմրածության զարգացում, ցնցումներ, որոնք կարող են լինել որևէ մկանի կամ ամբողջ մարմնի հատվածում, որովայնի շրջանում ցավեր, սրտխառնոց և փսխում, ինչպես նաև գլխապտույտ, արտահայտված թքահոսություն, սրտխփոց գլխացավ։        

Կարիճի խայթոցի դեպքում անհրաժեշտ է տուժողին անհապաղ հիվանդանոց հասցնել, իսկ մինչ այդ՝տուժածին պառկեցնել ու ապահովել վնասված վերջույթի անշարժությունը, վնասված հատվածը մաքրել սպիրտով, հակասեպտիկ վիրակապ դնել վերքի մեջ վտանգավոր մանրէների ներթափանցումը կանխելու նպատակով, ցավը մեղմելու և այտուցը վերացնելու համար վրան սառույց դնել, անկախ տուժածի վիճակից՝ պետք է լինել բժշկի հսկողության տակ:

Կարիճները միտումնավոր չեն գրոհում մարդու վրա, սակայն պատահական շփումը կարող է խայթոցով ավարտվել: Դրանք հաճախ թափանցում են տներ: Ցերեկը թաքնվում են ճեղքերում, իսկ գիշերը դուրս են գալիս, մտնում կոշիկի, հագուստի ու նույնիսկ անկողնային պարագաների մեջ: Ուստի, ցանկալի է առավոտյան թափ տալ կոշիկն ու հագուստը, որը պատրաստվում եք հագնել, զննել սրբիչներն ու անկողնային պարագաները: Տունը, որտեղ կարիճներ են նկատվել, պետք է հնարավորության դեպքում նորոգել, փակել կարիճների ներթափանցման բոլոր ուղիները, բակից հավաքել, վերացնել աղբը, քարերն ու փայտը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին