Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

Օրերս Երևանում տեղի ունեցած փողոցային քաշքշուկի հետքերով

23 Հուլիս, 2019 13:23
Օրերս Երևանում տեղի ունեցած փողոցային քաշքշուկի հետքերով
Շվեդիայում բնակվող հայ գործարար Նորիկ Դավթյանն ուշագրավ փաստեր է ներկայացրել Վահե Պարազյանի և նրա հոր՝ Աշոտ Պարազյանի մասին:
 
Հիշեցնենք, որ օրերս Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել այն մասին, որ ռուսաստանաբնակ խոշոր գործարար, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին եւ նրա ընկերոջը մեղարդանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առնանձապես խոշոր չափերով շորթում): Ըստ քննության տվյալների՝ Նարեկ Կարապետյանը բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 10.000.000 եվրո գումար: Ավելի վաղ գործարար Վահե Պարազյանը հայտնել էր, որ Նարեկ Կարապետյանն իր թիկնապահներով ծեծի է ենթարկել իրեն:

Լուսանկարում Նարեկ Կարապետյանն է

 
Նորիկ Դավթյանը Արմենիա ՀԸ-ի «Ժամը» լրատվականին պատմել է, որ 2007 թվականից աշխատել է գործարար Աշոտ Պարազյանի մոտ նախ որպես վարորդ, ապա՝ վստահված անձ: Այդ ժամանակ Աշոտ Պարազյանը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի տեղակալն էր: Նորիկին ակտիվորեն ներգրավել է շինարարության ոլորտ՝ հանձնարարելով զբաղվել ընկերություններով, որոնք հենց Պարազյաններն էին բացում: Պատմության մեխերից մեկը հենց այդ ընկերություններն էին, որոնք Տաշիրի անվան տակ մասնակցում էին տարբեր տենդերների: Տաշիրի սեփականատերը, Նորիկի պնդմամբ, ոչ այդ ընկերությունների մասին գիտեր, ոչ էլ, որ դրանք մասնակցում ու հաղթում են նաև Գազպրոմի տենդերում:
 
Այդ սխեմայի մասին իմանալուց հետո Նորիկ Դավթյանը որոշում է այդ մասին տեղեկացնել «Տաշիր գրուպի» ղեկավարին, սակայն չի հասցնում: Պարազյանները որոշում են ազատվել Նորիկից, նրանից հետ են պահանջում արդեն վճարված գումարը՝ 2 ու կես միլիոն ռուբլին, պնդելով, որ դա Տաշիրի փողն է, սակայն նա հրաժարվում է: Դրանից հետո Պարազյանները Նորիկ Դավթյանին կանչում են գրասենյակ ու մի քանի հոգով ծեծի ենթարկում:
 
Լուսանկարում Նորիկ Դավթյանն է
 
Այդ պատմությունից մեկ ու կես տարի անց Աշոտ Պարազյանին հեռացնում են Տաշիր գրուպից: Վահե Պարազյանը Ռուսաստանում դատվում է՝ մեկ այլ հայ գործարար առևանգելու, բռնության ենթարկելու ու գումար շորթելու համար: Նորիկ Դավթյանը նշել է, որ այդ գործարարին ճանաչում է, դեպքի մանրամասներ գիտի, որոնց մասին պատրաստվում է հայտնել ռուս իրավապահներին:
 

Image result for վահե պարազյան

Լուսանկարում Վահե Պարազյանն է

 
Նորիկ Դավթյանը հայտարարում է. պատրաստ է Հայաստան էլ գալ ու այստեղ էլ հրապարակել բոլոր փաստերը, որոնք կբացահայտեն Պարազյաններին: Պնդում է, որ եթե մինչև հիմա ստիպված էր ընտանիքով թաքնվել այլ երկրներում, հիմա վախենալու պատճառ չունի. կներկայանա ու կպատմի ամեն ինչ:
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին