Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

 

Ընթանում է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը

23 Հուլիս, 2019 12:35
Ընթանում է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում ընթանում է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը: Այս նիստին պաշտպանական կողմը պետք է ապահովի Մանվել Գրիգորյանի առողջության հարցով դատախազության միջնորդության հիման վրա ձևավորվող  փորձագիտական խմբի աշխատանքներին ներգրավվող օտարերկրյա մասնագետների ներկայությունը, նախատեսվում էր, որ նրանք դատարան պետք է ներկայանային դեռ հուլիսի 16-ին տեղի ունեցած նիստին, սակայն պաշտպանական կողմը նշել էր, որ նրանց ներկայությունը կապահովեն այս նիստի ընթացքում:

Նշենք, որ նախորդ նիստին հնարավոր չէր եղել ապահովել Մանվել Գրիգորյանի ներկայությունը առողջական խնդիրների պատճառով, «Նաիրի» ԲԵԿ-ից համապատասխան գրություն փոխանցվել էր դատարանին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին