Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    525
    533

  • RUB

    7,11
    7,31

Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում կվերականգնվի 4,8 կմ ճանապարհահատված

23 Հուլիս, 2019 10:57
Արարատի մարզում կվերականգնվի 4,8 կմ ճանապարհահատված

Արարատի մարզում կվերականգնվի կենսական նշանակության ևս 4.8 կմ երկարությամբ երկու ճանապարհահատված։ Այդ մասին կնքվել է պայմանագիր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և շինարարական աշխատանքների մրցույթը շահած կազմակերպության՝ «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի միջև։ Ինչպես տեղեկացրեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն հասարակայնության հետ կապերի բաժնից, կվերականգնվեն Տ-2-30-Նորաշեն-Դվին 2.7 կմ և Տ-2-38-Այգեզարդ 2.1 կմ երկարությամբ ճանապարհահատվածները։

Շինաշխատանքները կմեկնարկեն առաջիկա շաբաթվա ընթացքում, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է շինաշխատանքների մեկնարկից հետո 9 ամսվա ընթացքում։

Կապալառու կազմակերպության կողմից իրականացվելիք աշխատանքները ներառում են՝ գոյություն ունեցող ծածկի քանդում, հողային պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնում, ավազակոպճային ենթահիմքի, խճավազային հիմքի կառուցում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում, ճանապարհի կահավորման և անվտանգության էլեմենտների տեղադրում և այլն։   

Նշենք, որ 4.8 կմ ընդհանուր երկարությամբ այս ճանապարհահատվածների վերականգնումն իրականացվում է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի խնայողությունների հաշվին։ 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին