Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

Հրազդանի մոտ 2 մեքենա բախվել է ձիու. մեքենաներից մեկը սահել է ձորը. կան տուժածներ

23 Հուլիս, 2019 10:17
Հրազդանի մոտ 2 մեքենա բախվել է ձիու. մեքենաներից մեկը սահել է ձորը. կան տուժածներ

Հուլիսի 23-ին, ժամը 04:12-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, երկու ավտոմեքենա բախվել է կովին, ավտոմեքենաներից մեկը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 42-րդ կմ-ին «Opel Zafira» (վարորդ՝ Ա.Ն.), և «Lada 21013» (վարորդ՝ Գ.Ա., ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները բախվել են ձիուն, ինչի հետևանքով վերջինս շրջվել է, իսկ «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Ա.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը (մոտ 5 մ): 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գ.Ա.-ն հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Lada 21013» և «Nissan X-Trail» մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ուղղել «Lada 21013» մակնիշի ավտոմեքենան, ձիուն հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին