Կարևոր իրադարձություններ

Թրամփը անսպասելի կերպով ներկայացել է զույգի հարսանիքին (տեսանյութ)

22 Հուլիս, 2019 23:29
Թրամփը անսպասելի կերպով ներկայացել է զույգի հարսանիքին (տեսանյութ)

Հագեցած շաբաթից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անսպասելի կերպով ներկայացել է Պիջեյ Մոնժելիի և Նիկոլ Մարի Մոնժելիի հարսանիքին Նյու Ջերսիում շաբաթ օրը: Հարսանեկան միջոցառումները տեղի են ունեցել Թրամփի սեփականություն հանդիսացող գոլֆ-ակումբներից մեկում:

Fox News-ի փոխանցմամբ` հարսանցուն և փեսան Թրամփի մեծ երկրպագուն են և միշտ երազել են, որ նա ներկա գտնվի իրենց հարսանիքին:

2017 թվականին զույգի նշանադրության օրը եղել են նույնիսկ դրոշներ և գովազդային ցուցանակներ` նվիրված Թրամփին:

Հարսանցուն հայտնել է, որ շատ անգամ է հրավիրատոմս ուղարկել նախագահին` հուսալով, որ նա կգա: Արդյուքնում Թրամփը հայտնվել է զույգի հարսանեկան միջոցառումներին:

ԱՄՆ նախագահը նախկինում էլ բազմաթիվ անգամներ այցելել է հարսանիքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին