Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի ափերում գտել են շուրջ կես դար առաջ խորտակված սուզանավը

22 Հուլիս, 2019 22:35
Ֆրանսիայի ափերում գտել են շուրջ կես դար առաջ խորտակված սուզանավը
Ֆրանսիայում հայտնաբերել են «Միներվա» անունով սուզանավը, որը խորտակվել էր Միջերկրական ծովում՝ մինչ այժմ չպարզված հանգամանքներում: Հետաքրքրականն այն է, որ սուզանավի հետքը չկար արդեն կես դար:
 
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին հայտնել է, որ սուզանավի մասերը գտնվել են որոնողական աշխատանքների արդյունքում: Դրանք մեկնարկել են հուլիսի սկզբին:
 
Ինչպես հայտարարել է Պարլին, չնայած տեխնիկական առաջընթացին, աշխատանքների ելքը հայտնի չէ:
 
1968 թվականի հունվարի 27-ին Միջերկրական ծովում ընդամենը 4 րոպեում խորտակվել է դիզելային սուզանավը: Ներսում կար 52 նավաստի:
 

Լրահոս

Դիտել ավելին