Կարևոր իրադարձություններ

Գիշերային Սինգապուրը (լուսանկարներ)

22 Հուլիս, 2019 22:00
Գիշերային Սինգապուրը (լուսանկարներ)

Սինգապուրը արդի աշխարհի միակ քաղաք-պետությունն է։ Սոցիալ-տնտեսական ու հասարակական զարգացման աննախադեպ արդյունքներով պայմանավորված` այս երկիրն անվանում են «Ասիական հրաշք»։

Կործանման եզրին գտնվող երկրին ընդամենը մի քանի տարվա ընթացքում հաջողվեց դառնալ աշխարհի առաջատար երկրներից մեկը՝ ամեն տարի հյուրընկալելով տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր անկյուններից։

Սինգապուրցի քաղաքական գործիչ, առաջին վարչապետ Լի Կուան Յուն կառավարել է երեք տասնամյակ:

Նրա շեշտադրումը արագ տնտեսական աճին, բիզնես ձեռնարկատիրությանը, ներքին դեմոկրատիայի սահմանափակմանը և սերտ հարաբերությունները ԱՄՆ-ի և Չինաստանի հետ որոշել է երկրի քաղաքականությունը հետագա կես դարի համար։

Նրան են վերագրվում կարճ ժամանակահատվածում Սինգապուրին երրորդ կարգի երկրներից առաջին կարգի երկրների դաս բարձրացնելը: 

Այս փոքրիկ երկրի պատմությունը ցույց է տալիս, որ երկրի չափերը բոլորովին էլ ամենակարևորը չեն:  Սինգապուրի զբաղեցրած տարածքն ընդամենը 714,3 կմ² է՝ շուրջ 40 անգամ փոքր Հայաստանից կամ ընդամենը 3,5 անգամ մեծ Երևանից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին