Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    523,5
    531,5

  • RUB

    7,58
    7,78

Կարևոր իրադարձություններ

Հանդիպում Տավուշի մարզի զորամասերից մեկի կին զինծառայողների հետ

22 Հուլիս, 2019 21:34
Հանդիպում Տավուշի մարզի զորամասերից մեկի կին զինծառայողների հետ

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2019թ. ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնն անցած շաբաթ հանդիպում էր կազմակերպել Տավուշի մարզի զորամասերից մեկի կին զինծառայողների հետ՝ զինված ուժերում նրանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, առկա խնդիրներին ծանոթանալու, ինչպես նաև դրանց լուծման վերաբերյալ կին զինծառայողների դիրքորոշումներին ծանոթանալու նպատակով:

«Հանդիպման ընթացքում կին զինծառայողները բարձրացրել են իրենց ծառայությանն առնչվող հարցեր, հանդես եկել զինված ուժերում կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանության վերաբերյալ առաջարկություններով:

Բարձրացված հարցերը փորձագիտական ուսումնասիրության կենթարկվեն վերը նշված ծրագրի շրջանակներում՝ առկա խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկների մշակման նպատակով»,- ասված է հաղորդագրությունում: 


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին