Կարևոր իրադարձություններ

«Ֆլեշ» ՍՊԸ-ի Շիրակի մարզի ներկայացուցիչը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն. «Shamshyan.com»

22 Հուլիս, 2019 20:13
«Ֆլեշ» ՍՊԸ-ի Շիրակի մարզի ներկայացուցիչը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն. «Shamshyan.com»

Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում խուլիգանության փաստով նյութեր են նախապաստրաստվում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հուլիսի 21-ին Գյումրի քաղաքի բնակիչ Անահիտ Պ․-ն ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է տվել և հայտնել, որ նույն օրը՝ժամը 19։30-ի սահմաններում, իր աղջկա նախկին ամուսինը՝ Գյումրու բնակիչ Ստեփան Մ.-ն, եկել է տան մոտ և տան դիմաց զենքով կրակոց է արձակել։

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողներն օպերատիվորեն Շիրակացի փողոցի թիվ 87 հասցեի դիմացից հայտնաբերել են Ստեփան Մ.-ին, ով խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ստեփան Մ.-ն խոստովանել է, որ նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, իր նախկին կնոջ տան դիմաց իրեն պատկանող «Վեպր» տիպի որսորդական հրացանով մեկ անգամ օդ է կրակել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ստեփան Մ.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը «Ֆլեշ» ՍՊԸ-ի Շիրակի մարզի ներկայացուցիչն է։
 

Լրահոս

Դիտել ավելին