Հրդեհների հիմնական մասը տեղի է ունենում Երեւանում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ-ի «Հրդեհային եւ տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության» պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ այս տարի հրդեհների թիվն ավելի շատ է անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, իսկ հրդեհները հիմնականում մարդածին բնույթի են։
«Եթե համեմատենք այս տարվա հունիսը նախորդ տարվա հունիսի հետ 3.6%-ով ավելի շատ հրդեհներ եղան։ Սա կապված է ոչ միայն ջերմաստիճանի բարձրացման հետ։ Դրանց առաջացման հիմնական պատճառը մարդկային գործոնն է»,– ասաց Հայրապետյանը։
«Ամենատարածվածը դա անզգուշությունն է, երբ ծխելուց մարդիկ անզգուշաբար ծխախոտի մնացորդը նետում են՝ ուր պատահի, այդ թվում նաեւ խոտածածկ տարածքների վրա եւ բնականաբար չորացած խոտն էլ հիմք է հրդեհ առաջանալու համար»,– ասաց Հայրապետյանը։