Կարևոր իրադարձություններ

Արմեն Գասպարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային բաժնի պետ

22 Հուլիս, 2019 18:11
Արմեն Գասպարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային բաժնի պետ

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով՝ ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը ազատվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: «Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Զաքարյանը, ով մինչ այդ նույն վարչության պետի օպեր գծով տեղակալն էր»,- հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ 

 

Լրահոս

Դիտել ավելին