Կարևոր իրադարձություններ

Փարիզում թալանել են իտալացի արքայազնի բնակարանը

22 Հուլիս, 2019 17:31
Փարիզում թալանել են իտալացի արքայազնի բնակարանը
Անհայտ անձինք թանկարժեք իրեր ու զարդեր են գողացել իտալացի արքայազն Էմանուիլ-Ֆիլիբերտ Սավոյսկուց և նրա տիկնոջից՝ ֆրանսիացի դերասանուհի Կլոտիլդա Կուրոյից: Այս մասին հաղորդում է Parisien-ը:
 
Պարբերականի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 19-ին: Անհայտ անձինք ներխուժել են արքայազնի բնակարան այն ժամանակ, երբ տերերն այնտեղ չեն եղել: Տուն վերադառնալով՝ զույգն անմիջապես նկատել է կատարվածը:
 
Այս պահին հստակ հաշվարկված չէ, թե որքան է կազմում նրանց կրած վնասը: Ըստ զույգին մոտ կանգնած աղբյուրի՝ գողերը կարողացել են տանել մի քանի շատ թանկարժեք զարդ, որոնց արժեքը կազմում է մոտ կես միլիոն եվրո:
 
Իրավապահ մարմիններն արդեն հետաքննություն են սկսել: Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ գողերին հայտնաբերելն այնքան էլ հեշտ չի լինի:
 

Լրահոս

Դիտել ավելին