Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,11
    7,31

Կարևոր իրադարձություններ

 

Ես ջեպկիրներին սկսել եմ 100 մետրից զգալ. ՖԲ օգտատեր

22 Հուլիս, 2019 14:44
Ես ջեպկիրներին սկսել եմ 100 մետրից զգալ. ՖԲ օգտատեր

Հռիփսիմե Ջեբեջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Էսօր 70 համարի երթուղայինով իմ համար գնում եմ Սվիտալսկու ասուլիսին, մեկ էլ երթուղային բաձրացան կասկածելի պահվածքով երեք երիտասարդ, մեկի թևին գցած էր բաճկոն, ուսերին՝ պայուսակ։ Ես ջեպկիրներին սկսել եմ 100 մետրից զգալ։ Ուշադիր զննում եմ, մեկ էլ երկուսն արագ իջան, երեքից մեկը մնաց երթուղայինում, 1000 դրամանոց տվեց,թե բա՝ մյուսին պահի։ Էդ ընթացքում մի կին սկսեց հուզվել՝ վաայ, պորտմանս չկա, բժշկի էի գնում։ Ի՞նչ պիտի անի այս դեպքում միջին վիճակագրական քաղաքացին։ Երրորդ ընկերոջը նկարեցի ու իջեցրի տրանսպորտից, տուժածն էլ հետս։ Զանգեցի ոստիկանություն։ Ջեպկիրն արագ զանգեց ընկերներին, որ պորտմանը բերեն հետ տան։Ընթացքում սպառնում էր հեռախոսս ջարդել, բողոքում էր, թե յանի ինչի՞ եմ հասնելու, գործ տվող եմ, էս եմ, էն եմ, հայհոյում, սպառնում։ Ապշել էի, որ անցորդները, կանգառի մարդիկ դիտորդի նման զուտ որպես թատրոն նայում էին, չէին խառնվում։ Մինչ ոստիկանները կգային, ջեպկիրի ընկերը բերեց կնոջ դրամապանակը հետ տվեց։ Փողոցում մարդիկ սկսեցին ինձ ծափ տալ, հերոս ասել... Ես հերոս չեմ, ՀՀ քաղաքացի եմ,որը չի ուզում հանցագործների հետ ապրել նույն տեղում, իմ երեխաները չպետք է ապրեն էսպիսի անտարբեր, արատավոր հասարակությունում, որտեղ ուրիշի ցավը քո ցավը չի։
Հ. Գ. Հրապարակում եմ էդ երիտասարդների նկարները, որոնք փոխանցել եմ ոստիկանությանը»։

На изображении может находиться: 1 человек, стоит, солнечные очки и на улице

 

На изображении может находиться: 1 человек, стоит

На изображении может находиться: 1 человек, стоит, гуляет, обувь и на улице

На изображении может находиться: 1 человек

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին