Կարևոր իրադարձություններ

Գերեզմանում վիճաբանության ժամանակ 18-ամյա երիտասարդը դանակահարել է 16-ամյա պատանուն

22 Հուլիս, 2019 14:11
Գերեզմանում վիճաբանության ժամանակ 18-ամյա երիտասարդը դանակահարել է 16-ամյա պատանուն

Հուլիսի 20-ին, ժամը 22.40-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Սարուխան գյուղից 16-ամյա մի պատանի: Նա հայտնել է, թե իրենց բակում նստել է մեխի վրա: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

Բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 22-ի սահմաններում, Սարուխան գյուղի գերեզմանների մոտ ծագած վիճաբանության ժամանակ նույն գյուղի բնակիչ, 18-ամյա մի տղա է դանակով հարվածել պատանուն: 

Ահազանգից երկու ժամ հետո բաժին բերման է ենթարկվել դանակահարողը, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը: Այն վերցվել է հետագա պարզաբանումների համար: Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին