Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ի հետ համաձայնագիրը մտնում է իրականացման փուլ. Սվիտալսկի

22 Հուլիս, 2019 12:11
ՀՀ-ի հետ համաձայնագիրը մտնում է իրականացման փուլ. Սվիտալսկի

«Բարեփոխումների ջանքերը պետք է ուղղել՝ ըստ միջազգային ստանդարտների: Երկխոսություն տեղի է ունենում: Երբ ասում ենք անկախ դատական համակարգ, հասկանում ենք անկախ՝ իշխանության մյուդ ճյուղերից: Ես պատճառ չունեմ այս պահին քննարկումներից հրաժարվելու: Մեր քննարկումների ընթացքում անկախության գաղափարը գերակայել է: Քննարկումները կշարունակվեն աշնանը»,- անդրադառնալով դատական համակարգին այսօր՝ հուլիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ում դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտվում է:

«Մենք գերազանց հարաբերություն ունենք ՀՀ-ի Հետ: Նախագահ Տուսկի այցը չափազանց կարևոր էր, կարևոր էր նաև Փաշինանի այցը Բրյուսել:

Երկրորդ՝ նոր, ընդլայնված համաձայնագիրը ՀՀ-ի հետ մտնում է իրականացման փուլ: Լուրջ վերաբերմունք է արտահայտվել ՀՀ կառավարության կողմից: ՀՀ ԱԺ-ն ակտիվ դեր է ստանձնել: ՀՀ հասարակությունը պետք է հետևի ընթացքին:

Կարևոր է, որ ֆինանսավորումն ավելացրել ենք: Հրապարակել ենք հարցման արդյունքներ. 92 %-ն ասել է, որ ՀՀ հարաբերությունները ԵՄ-ի հետ ճիշտ ճանապարհին են: Կան այլ թվեր: ԵՄ-ի հանդեպ մեծ վստահություն կա»,-ասաց Սվիտալսկին:

 

Լրահոս

Դիտել ավելին