Կարևոր իրադարձություններ

Մահացել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն

22 Հուլիս, 2019 12:05
Մահացել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն
73 տարեկանում մահացել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն: Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը, փոխանցում է RIA Novosti-ն:
 
Ամանոն գլխավորում էր կառույցը 2009 թվականից, մինչ այդ եղել է գործակալությունում Ճապոնիայի դեսպանն ու մշտական ներկայացուցիչը:
 
Դիվանագետն աշխատել է նաև ՄԱԿ-ում, 1972 թվականից տարբեր պաշտոններ զբաղեցրել Ճապոնիայի ԱԳՆ-ում: Մասնագիտացած էր զինաթափման և միջուկային զենքի չտարածման թեմաներով:
 

Լրահոս

Դիտել ավելին