Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    527,5
    535,5

  • RUB

    7,51
    7,71

Կարևոր իրադարձություններ

«Океан Эльзы» խմբի առաջատար Վակարչուկը վստահեցրել է, որ պատգամավոր ընտրվելուց հետո կշարունակի երգել

22 Հուլիս, 2019 11:35
«Океан Эльзы» խմբի առաջատար Վակարչուկը վստահեցրել է, որ պատգամավոր ընտրվելուց հետո կշարունակի երգել

Ուկրաինական «Океан Эльзы» հանրահայտ ռոք խմբի առաջատար Սվյատոսլավ Վակարչուկը վստահեցրել է, որ Գերագույն ռադայի պատգամավոր ընտրվելուց հետո կշարունակի երգել: Այդ մասին Վակարչուկը հայտնել է ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչ կլինի իր խմբի հետ, երբ նա անցնի պատգամավորի աշխատանքին, գրում է korrespondent.net-ը:

«Արդյոք կհավատա՞ք, որ ես անկեղծ կլինեմ, եթե ասեմ, որ ինձ այլևս հետաքրքիր չէ երաժշտությամբ զբաղվելը: Չեք հավատա: «Океан Эльзы»-ն կշարունակի գոյություն ունենալ: Փա՛ռք Աստծո, օրենքը թույլ է տալիս ստեղծագործական գործունեությամբ զբաղվել, իսկ Աստված արգելում է ինձ դրանով չզբաղվելը»,- ասել է «Գոլոս» քաղաքական կուսակցության նախագահ Վակարչուկը, որի գլխավորած կուսակցությունը երեկ կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում 4 այլ կուսակցության հետ անցել է երկրի խորհրդարան:

Ավելի վաղ նա չէր բացառել իր աշխատանքը երկրի գործադիր մարմնում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին