Կարևոր իրադարձություններ

Ֆլորիդայի լողափում կայծակի հարվածից 8 մարդ է տուժել

22 Հուլիս, 2019 11:13
Ֆլորիդայի լողափում կայծակի հարվածից 8 մարդ է տուժել

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի լողափում կայծակի հարվածից 8 մարդ է տուժել: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը։

Ֆլորիդայի Քլիրուոթեր քաղաքի լողափում գտնվող մարդկանց համաձայն՝ ուժեղ կայծակից հետո մարդիկ կա՛մ ընկել են, կա՛մ մի կողմ նետվել:

Հաղորդվում է, որ տուժածներից մեկի մոտ սրտի կանգ է գրանցվել, նրա վիճակը ծայրահեղ ծանր է, ևս յոթ մարդ թեթև վնասվածքներ է ստացել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Տուժածների թվում կա երկու օտարերկրացի զբոսաշրջիկ, որոնց ազգությունը չի նշվում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին