Կարևոր իրադարձություններ

Այգեհովիտում «Peugeot Partner»-ն ամբողջությամբ այրվել է

22 Հուլիս, 2019 09:56
Այգեհովիտում «Peugeot Partner»-ն ամբողջությամբ այրվել է

Հուլիսի 22-ին՝ առավոտյան ժամը 05:23-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:44-ին, մարվել՝ 05:52-ին:

Այրվել է «Peugeot Partner» մակնիշի (վարորդ՝ Հ.Գ.) ավտոմեքենան` ամբողջությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին