Կարևոր իրադարձություններ

«Ժողովրդի ծառա»-ն առաջատարն է Գերագույն Ռադա անցած 5 կուսակցության մեջ

21 Հուլիս, 2019 21:55
«Ժողովրդի ծառա»-ն առաջատարն է Գերագույն Ռադա անցած 5 կուսակցության մեջ

Ուկրաինայում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին։ Ազգային exit-poll-ի տվյալներով՝ Գերագույն ռադա է անցնում 5 կուսակցություն։ Առաջատարը «Ժողովրդի ծառա» կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է ընտրողների 43.9 տոկոսը։

«Ընդդիմադիր հարթակի» օգտին քվեարկել է ընտրողների 11.5 տոկոսը, «Եվրոպական համերաշխություն» կուսակցության օգտին՝ 8.9 տոկոսը, «Բատկիվշինայի» օգտին՝ 7.6 տոկոսը, «Գոլոս» կուսակցության օգտին՝ 6.3 տոկոսը: Մյուս կուսակցությունները չեն հաղթահարել 5 տոկոսի շեմը:
 

Լրահոս

Դիտել ավելին