Կարևոր իրադարձություններ

Ագրիճի գետից դուրս է բերվել 44-ամյա տղամարդու դին. «Shamshyan.com»

21 Հուլիս, 2019 21:32
Ագրիճի գետից դուրս է բերվել 44-ամյա տղամարդու դին. «Shamshyan.com»

Ինչպես արդեն հայտնել էինք՝ այսօր՝ հուլիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության 911 օպերատիվ կատռավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մադինա գյուղի տարածքում՝ Ագրիճի գետում մարդ է խեղդվել և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է ժամանել Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, սակայն քանի որ ջրափրկարարական ջոկատի անհրաժեշտություն է եղել, դեպքի վայր են ժամանել ջրափրկարարները:

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այսօր ժամը 16:00-ին, Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ, 44-ամյա Գառնիկ Համբարձումյանը Մադինա գյուղի «Քարածի» սարատեղիով փորձել է ձիով անցնել Ագրիճի գետը, որի ժամանակ ձիու վրայից վայր է ընկել գետը և խեղդվել:19:10-ի սահմաններում Գ. Համբարձումյանի դին դուրս է բերվել գետից: 

 

Լրահոս

Դիտել ավելին