Կարևոր իրադարձություններ

ՀՀ փոխվարչապետն ու ԱԺ խոսնակը հանդիպել են Տարոն Աճեմօղլուի և Նուբար Աֆեյանի հետ

21 Հուլիս, 2019 21:23
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
ՀՀ փոխվարչապետն ու ԱԺ խոսնակը հանդիպել են Տարոն Աճեմօղլուի և Նուբար Աֆեյանի հետ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հուլիսի 19-ին Բոստոնում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ միասին հետաքրքիր և բովանադակալից հանդիպում ունեցանք մեր երկու հայրենակիցների՝ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի և գործարար Նուբար Աֆեյանի հետ։ 

Քննարկել ենք Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը և զարգացման հեռնակարները, կառավարության գործունեությունը՝ տնտեսական աճը և ներդրումները խթանելու ու նոր աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ։ Համապարփակ անդրադարձ ենք կատարել կառավարության կողմից իրականեցվելիք հանրային կառավարման բարեփոխումներին։ Կարևորել ենք կանանց զորեղացման դերը հասարակության և տնտեսության առաջընթացի համատեքստում։ 

Որոշեցինք կանոնավոր կերպով փոխանակվել գաղափարներով ու մտքերով և քննարկել համագործակցության ինստիտուցիոնալ հարթակի ստեղծման հնարավորությունը»։

 

Լրահոս

Դիտել ավելին