Կարևոր իրադարձություններ

3 տասնյակից ավելի չվերթներ են հետաձգվել և չեղարկվել մոսկովյան օդանավակայաններում

21 Հուլիս, 2019 20:33
3 տասնյակից ավելի չվերթներ են հետաձգվել և չեղարկվել մոսկովյան օդանավակայաններում

Մոսկովյան օդանավակայաններում չեղարկել կամ հետաձգվել է 33 չվերթ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 19, «Դոմոդեդովոյում»՝ 2, 3-ը չեղարկվել են: Եվս 9 չվերթ հետաձգվել է «Շերեմետևոյում»:

Այս տվյալները տրամադրել են օդանավակայանները, բայց չեղարկումների և հետաձգումների պատճառները դեռևս չեն նշում:

Հաղորդվում է, որ հետաձգում է համարվում առնվազն 30 րոպեով շեղումը չվերթների ժամատախտակից:
 

Լրահոս

Դիտել ավելին