Կարևոր իրադարձություններ

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Արամայիս Միքայելյանի ծննդյան օրն է

21 Հուլիս, 2019 16:36
Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Արամայիս Միքայելյանի ծննդյան օրն է

Այսօր նա կդառնար 23 տարեկան։ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են կատարում։

Սկզբնապես հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված հենակետային դիրքերը հրետակոծելուց հետո ադրբեջանական ուժերն անցնում են գրոհի։

Շուրջ երեք հարյուր հոգուց բաղկացած խմբերը, զինված նաեւ տանկերով, փորձում են գրավել հայկական դիրքերը։

2016թ.-ի ապրիլի 4-ին մղված թեժ մարտերի ընթացքում՝ ցուցաբերելով խիզախություն, Արամայիս Միքայելյանը ոչնչացրել է հակառակորդի բազմաթիվ գրոհայինների, զոհվել է մարտադաշտում ապրիլի 4-ին։ Նրա մահվան մասին հայտարարվել է 2016 թվականի ապրիլի 5-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին