Կարևոր իրադարձություններ

Կրկին մեդալ ունենք․ Արայիկ Հարությունյան

21 Հուլիս, 2019 15:37
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Կրկին մեդալ ունենք․ Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է հերթական նվաճման մասին։

«Կրկին մեդալ ունՀունգարիայի Սեգեդ քաղաքում հուլիսի 14-21-ն անցկացված Կենսաբանության 30-րդ միջազգային օլիմպիադային Կապանի թիվ 2 ավագ դպրոցի 12-րդ դասարանի սան Արմեն Պետրոսյանն արժանացել է բրոնզե մեդալի, իսկ Հերացի ավագ դպրոցի աշակերտ Կուրղինյան Մհերը ՝ գովասանագրի: Նախորդ տարի մեր թիմին չէր հաջողվել մեդալ նվաճել Իրանում կայացած օլիմպիադայում: Ուրախալի է նաև, որ մեդալ նվաճած Մհեր Պետրոսյանը ներկայացնում է մարզային դպրոց:

Թիմի ղեկավար՝ Ղուկասյան Գայանե /ԵՊՀ/:

Շնորհավորում ենք մեր ամբողջ թիմին»:

 
 

Լրահոս

Դիտել ավելին