Կարևոր իրադարձություններ

Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել Յուրմալայից

21 Հուլիս, 2019 14:12
Հեղինակ՝ Սիրուշո
Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել Յուրմալայից

Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

Երգչուհին իր Instagram-ում Յուրմալայից նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է գրավիչ կերպարում։ Հրապարակմանը կից արված գրառումից պարզ է դառնում, որ սիրված երգչուհին ելույթ է ունենալու Յուրամալայում անկացվող Լայմա Վայկուլեի «Ռանդեվու» փառատոնի փակման արարողությանը։

Նկարին կից Սիրուշոն գրել է․ «Այս պահին Լատվիայում ենք, Յուրմալայում, որտեղ հրավիրված եմ ելույթ ունենալու Լայմա Վայկուլեի Ռանդեվու ֆեստիվալի փակմանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին