Կարևոր իրադարձություններ

Հայկ Չոբանյանն երեք խնդրանք ունի տավուշցիներին. տեսանյութ

21 Հուլիս, 2019 13:51
Հեղինակ՝ Հայկ Չոբանյան
Հայկ Չոբանյանն երեք խնդրանք ունի տավուշցիներին. տեսանյութ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ առաջիկա օրերը բովանդակալից են լինելու տավուշցիների համար, քանի որ այսօր, ավանդաբար, բոլոր տավուշցիները, նաև նրանք, ովքեր դրսում են բնակվում, վերադառնում են հայրենի բնակավայր, որպեսզի իրենց հարազատների հետ նշեն Վարդավառը: Չոբանյանը նշել է, որ ունի երեք խնդրանք.

«Առաջին խնդրանքս է, որ վայելեք իրար, լավ ժամանակ անցկացնեք, երկրորդը` ուշադիր լինեք հրդեհների նկատմամբ, քանի որ մեր անտառները կարող են վտանգվել դրանից և հատուկ ուշադրություն դարձնեք այդ հանգամանքին և, երրորդը, ամենավերջում աղբից մաքրեք Ձեր շրջակա միջավայրը: Թե մենք, թե բնությունը, շնորհակալ կլինենք Ձեզանից»,- ասել է Չոբանյանը:
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին