Կարևոր իրադարձություններ

«Դա մեր հայրենիքի մի մասն է». Էրդողանը բացահայտ կերպով սպառնում է Կիպրոսին

21 Հուլիս, 2019 13:07
«Դա մեր հայրենիքի մի մասն է». Էրդողանը բացահայտ կերպով սպառնում է Կիպրոսին

Թուրքիայում կայացած միջոցառումների ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնալիքներ է ուղղել Կիպրոսին։ Էրդողանը, ելույթ ունենալով Կիպրոսի գրավման 45-րդ տարելիցի միջոցառմանը, հիշեցրել է, որ իրենք պատրաստ են ցանկացած ժամանակ ռազմական միջամտություն կատարել՝ պաշտպանելու Կիպրոսի թուրքերին:

Թուրքիայի նախագահը մասնավորապես ասել է. «Բոլորը գիտեն, թե ինչ հզոր և հաղթող բանակ ունի Թուրքիան, նաև գիտեն, որ Կիպրոսը Թուրքիայի անբաժան մասն է, ու մենք Կիպրոսի դեպքում վարվելու ենք այնպես, ինչպես վարվում ենք, երբ հարձակման տակ է լինում մեր երկիրը»։ Իր հերթին Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, թե Թուրքիան դեպի Կիպրոսի ջրային տարածքներ է ուղարկում հետախուզող հատուկ նավեր, որոնք միանալու են Կիպրոսի ազատ գոտում տեղակայված թուրքական հորատող նավերին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին