Կարևոր իրադարձություններ

ՏԿԱԻՆ-ում կկայանա «Աղետների ռիսկի նվազեցումը Հայաստանում» ծրագրի եզրափակիչ միջոցառումը

16 Հոկտեմբեր, 2015 15:08
ՏԿԱԻՆ-ում կկայանա «Աղետների ռիսկի նվազեցումը Հայաստանում» ծրագրի եզրափակիչ միջոցառումը

Հոկտեմբերի 19-ին` ժամը 14.00-ին, ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում (վարչական շենք 1 0054, Դավիթաշեն 4, Միկոյան 109/8) կկայանա «Աղետների ռիսկի նվազեցումը Հայաստանում» ծրագրի (ԴԻՊԵԿՈ III փուլ) եզրափակիչ միջոցառումը։ Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով վարչության (ECHO) կողմից ֆինանսավորված և ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, Կրթության և գիտության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հետ համագործակցությամբ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության, Օքսֆամ-ի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ-ի, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության և ՄԱԿ-ի աղետների նվազեցման միջազգային ռազմավարության գրասենյակի կողմից իրականացվող այս ծրագրի նպատակն էր բարձրացնել աղետներին դիմակայելու կարողությունների մակարդակը և նվազեցնել երեխաների և համայնքների խոցելիությունը բնական աղետներին առավել հակված տարածքներում։ 2014թ. մայիսին մեկնարկած՝ ԴԻՊԵԿՈ III–ը Հայաստանում ներառում էր Շիրակի, Լոռու. Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերը և Երևանը՝ համայնքահեն գործունեությունը զուգորդելով քաղաքականության զարգացմամբ՝ աղետների կառավարումը և ռիսկերի նվազեցումը կրթության և ազգային անվտանգության պլանավորման ոլորտներում խթանելու և ներառելու նպատակով։ Կենտրոնական և տեղակական կառավարման մարմինների համապատասխան շահառուները ներգրավվել էին ծրագրի իրականացման ոլորտում՝ ծրագրային միջամտությունների կենսունակությունն ապահովելու նպատակով։ Ծրագրի հիմնական արդյունքները ներառում են տեղական համայնքների կարողությունների ամրապնդում` աղետների ռիսկի նվազեցման առումով բնակչության խոցելի խմբերի կարիքների հայտնաբերման ու բավարարման ուղղությամբ, աղետներին առավել հակված տարածքներում երեխաների և դպրոցների կարողությունների զարգացում՝ աղետներին առավել լավ պատրաստվելու և արձագանքելու նպատակով, խոցելի խմբերի երեխաների (ներառյալ` հատուկ կարիք ունեցող երեխաների) իրավունքների և կարիքների արտացոլում աղետների ռիսկի նվազեցման ազգային քաղաքականության մեջ և կրթական ծրագրերում աղետների ռիսկերի նվազեցման ուսուցման ներառում։

 

Լրահոս

Դիտել ավելին