Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. կան տուժածներ. «Shamshyan.com»

20 Հուլիս, 2019 21:52
Լոռու մարզում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. կան տուժածներ. «Shamshyan.com»

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում, Լոռու մարզում Լուսաղբյուր գյուղի բնակիչ, 62-ամյա Վ. Մ.-ն իր վարած ՎԱԶ-21099 մակնիշի 34 RM 779 համարանիշի ավտոմեքենայով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 17 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Վ.Մ.-ն, ուղևորներ, Վաղարշապատ քաղաքի բնակիչներ 37-ամյա Թ.Մ.-ն և 16-ամյա Հ.Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
 
 

Լրահոս

Դիտել ավելին