Կարևոր իրադարձություններ

Արմավիրի մարզում Nissan-ը բախվել է Lexus-ին. կան վիրավորներ. «Shamshyan.com»

20 Հուլիս, 2019 20:42
Արմավիրի մարզում Nissan-ը բախվել է Lexus-ին. կան վիրավորներ. «Shamshyan.com»

Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում, Nissan մակնիշի 28 ՏA 028 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26 կմ հատվածում, դեպի Արմավիր ընթանալիս, անցել է բաժանարար գոտու վրայով, հայտնվել ճանապարհի հանդիպակած երթևեկելի գոտում և բախվել դեպի Երևան ընթացող Lexus մակնիշի 50 GU 001 համարանիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով Lexus-ի վարորդը չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է հաստաբուն ծառին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր դեպքի վայրում ասում էին, որ օպերատիվ են գործել Էջմիածնի հիվանդանոցի բժիշկները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին