Կարևոր իրադարձություններ

Հայաստանը լիբանանյան բիզնեսի համար կարող է մուտք ապահովվել դեպի նոր շուկաներ. Տիգրան Ավինյան

20 Հուլիս, 2019 19:18
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
Հայաստանը լիբանանյան բիզնեսի համար կարող է մուտք ապահովվել դեպի նոր շուկաներ. Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջից տեղեկացնում է, որ հանդիպել է Լիբանանի փոխվարչապետ Ղասան Հասբանի հետ: Նա գրում է.

Լիբանանի փոխվարչապետ Ղասան Հասբանի հետ հանդիպմանը ասել եմ, որ.

«Հայաստանի և Լիբանանի հարաբերությունները զարգանում են փոխադարձ վստահության և բարեկամության մթնոլորտում: Հաջողվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն հաստատել, խթանել փոխշահավետ համագործակցությունը միջազգային կազմակերպություններում և զարգացնել մշակութային ու գիտակրթական կապերը:

Համակարծիք էինք, որ առևտրաշրջանառությունը երկրների միջև զգալի աճի հնարավորություններ ունի և առկա է մեծ ներուժ փոխշահավետ ներդրումների համար: Առաջարկել եմ գործարար համաժողովների կազմակերպման, գործարար համայնքների կապերի ակտիվացման և պատվիրակությունների փոխայցելությունների միջոցով անհրաժեշտ հիմքեր ձևավորել Հայաստան Լիբանան տնտեսական գործընկերության զարգացման համար: 

Նշել եմ, որ Հայաստանը լիբանանյան բիզնեսի համար կարող է մուտք ապահովվել դեպի նոր շուկաներ՝ շնորհիվ մոտ 180 մլն բնակչություն և 1,8 տրիլիոն ԱՄՆ դոլար ՀՆԱ ունեցող Եվրասիական միությունում անդամակցության ու Եվրասիական միություն – Իրան ազատ առևտրի գոտու հաստատման: 

Անդրադառնալով Լիբանանի հայ համայնքին՝ փոխվարչապետ Հասբանին ասել է, որ համայնքն ակտիվորեն ներգրավված է երկրի հանրային կյանքի տարբեր ոլորտներում և զգալի ներդրումունի Լիբանանի գրանցած առաջընթացում: Ասել եմ, որ լիբանանահայերը կարևոր կապող օղակ են երկու երկրների միջև և շնորհակալություն է հայտնել Լիբանանի կառավարությանը մեր հայրենակիցների ազգային ինքնության պահպանման համար լավագույն պայմաններ ապահովելու համար»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին