Կարևոր իրադարձություններ

Արգենտինայի գիտնականները Անտարկտիդայում բանջարեղեն կաճեցնեն

20 Հուլիս, 2019 19:09
Արգենտինայի գիտնականները Անտարկտիդայում բանջարեղեն կաճեցնեն

Արգենտինայի Պատագոնիայի ազգային համալսարանի ագրոտեխնոլովիական կենտրոնի մասնագետները մտադիր են Մարամբիոյի անտարկտիկական կայանում աճեցնել մի քանի տեսակի բանջարեղեն ու խոտաբույսեր։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Այժմ ընթանում են այս հետաքրքիր էքսպերիմենտի նախապատրաստական աշխատանքները, պատրաստվում են անհրաժեշտ ենթակառուցվածքները։

Կաճեցվի ռուկոլա, մաղադանոս, սալաթ ու այլ բանջարեղեններ, խոտաբույսեր, որոնց մեջ լինելու են նաեւ հոտավետ բույսեր։

Ստացված բերքը կտրամադրվի գիտնականներին. կարեւոր է հասկանալ, թե ինչ արդյունք կունենա գիտափորձը։

 

Լրահոս

Դիտել ավելին