Կարևոր իրադարձություններ

Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

20 Հուլիս, 2019 18:34
Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

Հոնկոնգցի հայտնի դերասան եւ պրոդյուսեր Սայմոն Յամին դանակահարել են հենց բեմի վրա, Չինաստանում միջոցառման ժամանակ, տեղեկացնում է BBC News-ը։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ժոնգշան քաղաքում։

Ցանցում հայտնված տեսանյութում երեւում է, թե ինչպես է մի երիտասարդ սրընթաց խուժում բեմ եւ թափով դանակով հարվածում Յամին։ Դերասանը փորձում է խույս տալ, բայց հանցագործը վազում է նրա հետեւից հենց բեմում։ Դահլիճում իրարանցում է սկսվում, իսկ հաղորդավարները խուճապի են մատնվում։

Վերջապես միջադեպին միջամտում են անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք էլ բռնում են չկայացած մարդասպանին։

Չինական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ տղամարդը վիրավոր է որովայնից եւ ձեռքից, ստացված վերքերը կյանքի համար վտանգ չեն ներկայացնում, եւ բժիշկները քննարկում են վիրահատության անհրաժեշտությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին