Կարևոր իրադարձություններ

Պետությունները ստիպված չեն փոխել ընտանիքի մասին ավանդական պատկերացումները․ Արթուր Հովաննիսյան

20 Հուլիս, 2019 15:42
Հեղինակ՝ Արթուր Հովհաննիսյան
Պետությունները ստիպված չեն փոխել ընտանիքի մասին ավանդական պատկերացումները․ Արթուր Հովաննիսյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում մամուլի հրապարակումներից լուսանկարներ է հրապարակել և գրառում արել.

Կեղծ լուրերի, մանիպուլյացիաների և Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Քանի որ ըստ «Հրապարակ» թերթի` «Իմ քայլի» պատգամավորներին հրահանգել են Ստամբուլյան կոնվենցիայի մասին չխոսել, որ սեպտեմբերին անաղմուկ վավերացնեն այն, որպես «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր` խոսեմ Ստամբուլյան կոնվենցիայի մասին, որ սեպտեմբերին անաղմուկ չվավերացնեն այն :)

«Հրապարակ» թերթի հրապարակումների ոճի ու նյութերի բովանդակության մասին խոսելու իմաստ չեմ տեսնում, բայց, ցավալիորեն, դրանք շարունակելով իրականությունից, հետևաբար նաև լրագրությունից բավականին հեռու լինել` մանիպուլացնում ու իրականությունից կտրում են մեր բազմաթիվ քաղաքացիներին, որոնք տեղեկատվության պակաս ունեն և շատ դեպքերում կարծիք են կազմում միայն վերնագրերից։

Սկզբում ֆիքսենք, որ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան չկա ԱԺ օրակարգում, հետևաբար նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների օրակարգում, որոնք այս արձակուրդային շրջանում աշխատում են մի շարք նախագծերի շուրջ։ Առիթից օգտվելով` որոշները քաղաքական նպատակներով շահարկում են Ստամբուլյան կոնվենցիան` այն ներկայացնելով որպես ընտանեկան արժեքները ու հայկական ավանդական, մշակութային արժեքները խեղաթյուրող փաստաթուղթ։ Ի դեպ, այս ձևակերպումները, ըստ իս, զուրկ են որևէ իրավական հիմքից։

Շահարկվում է երկու հիմնական փաստ․

1․ Իբր Ս․ կոնվենցիան ներմուծում է գենդերային կոնցեպտ, որը ավիրելու է մեր ավանդական ընտանիքները։

 

 

Լրահոս

Դիտել ավելին