Կարևոր իրադարձություններ

Ճապոնիայում հորդառատ անձրևների պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

20 Հուլիս, 2019 13:42
Ճապոնիայում հորդառատ անձրևների պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Ճապոնիայի հարավ-արևմուտքում Դանաս թայֆունի ազդեցության տակ հորդառատ տեղումների պատճառով երկրի մի շարք հատվածներում հայտարարված է վտանգի ամենաբարձր մակարդակ: 

Այս մասին հայտարարել է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը:

Իշխանություննը խորհուրդ են տվել Նագասակի պերֆեկտուրայի Գոտո և Ցուսիմա քաղաքների բնակիչներին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները հարազատների և սեփական կյանքը փրկելու համար: «Տարհանվեք հնարավորինս շուտ»,- նշել են նրանք:

Սա Ճապոնիայում վտանգավորության ամենաբարձր մակարդակն է:

Գոտո քաղաքում տարհանում է հայտարարվել 36 հազար մարդու համար: Չդադարող անձրևները մեծացնում են սողանքների և գետերի հեղեղումների վտանգը:

 

Լրահոս

Դիտել ավելին