Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հույս հայտնեց, որ գործարարների համար վարակիչ կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Շիրակից սկսելու օրինակը, հավանաբար նկատի ունենալով նախորդ տարի թավշյա հեղափոխության քայլարշավի սկզբնակետ Գյումրի քաղաքը:
Այս մասին մարզպետն ասաց հուլիսի 20-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկած «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովին իր ողջույնի խոսքում:
«Մենք մեր համաժողովի մասնակիցներին բաժանել ենք երկու սեգմենտի՝ այն մարդիկ, ովքեր սկսել են Շիրակից, և այն մարդիկ, ովքեր պատրաստվում են սկսել Շիրակից:
Պարոն վարչապետ, դուք նաև Շիրակից սկսողների լավ օրինակներից մեկն եք, և հուսով ենք, որ այս օրինակը վարակիչ կլինի: Այսօր թվային տվյալներով չեմ ծանրաբեռնի, այսօր ցանկանում ենք ավելի շատ ցույց տալ Շիրակն այնպիսին, ինչպիսին կա, ցույց տալ մեր զգացմունքներն ու էմոցիաները»,- ասաց Պետրոսյանը:
ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնեսհամաժողովը նպատակ ունի ստեղծել հարթակ, որը կնպաստի մարզի տնտեսության ևհամայնքների զարգացմանը՝ տեղի և օտարերկրյա գործարարների միջևբազմակողմ, փոխշահավետ համագործակցության կայացման միջոցով: Համաժողովըհնարավորություն է ստեղծում ներկայացնելու մարզի տնտեսական ներուժը, զարգացմանհեռանկարները և հստակ ոլորտային ներդրումային նախագծերը:
«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային գործարար համաժողովի պաշտոնական մասնունի շուրջ 300 մասնակից:
Ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքայինկառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտայինգերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունումհավատարմագրված դեսպաններ, պետական և մասնավոր ընկերությունների, այդ թվում՝ խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների ներկայացուցիչներ, արտերկրից 50 գործարարներ, տեղի150 գործարարներ, փորձագետներ, միջազգային կառույցների, պետական և հասարակականկառույցների ներկայացուցիչներ: