Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    525
    533

  • RUB

    7,11
    7,31

Կարևոր իրադարձություններ

Մահացել է ՀՀ կապի նախկին նախարար Ռոբերտ Ավոյանը. shamshyan.com

20 Հուլիս, 2019 12:44
Մահացել է ՀՀ կապի նախկին նախարար Ռոբերտ Ավոյանը. shamshyan.com

Հուլիսի 17-ին 79 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ կապի նախկին նախարար Ռոբերտ Սմբատի Ավոյանը, հայտնում է  shamshyan.com-ը:

Նա 1954 թվականին Գորելովկայի ռուսական միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Օդեսայի կապի ինստիտուտում, որն ավարտել է 1965 թվականին: Այդ տարվանից էլ սկսվել է նրա աշխատանքային հարուստ կենսագրությունը: Նախ որպես ինժեներ և ապա պետ է աշխատել Հայաստանի Կամո քաղաքի ռադիոկայանում:

1974 – 1979 թթ. վարել է Հայաստանի ռադիոկապի և հեռուստատեսության պետի տեղակալի պաշտոնը: Աշխատանքային տարիների ընթացքում պարզորոշ դարձան Ռոբերտ Ավոյանի մասնագիտական փայլուն ընդունակությունները. նրան նշանակում են Հայաստանի կապի նախարարի տեղակալ: Այդ պաշտոնը նա զբաղեցրել է մինչև 1988 թ.: Նույն թվականի նոյեմբերից մինչև 1991 թ. վերջը նա Հայաստանի կապի նախարարն էր (21.11.1988 – 05.12.1991):

Որպես խորհրդատու աշխատել է Անկախ պետությունների համագործակցության ասոցիացիայում: Մեծ է Ավոյանի ավանդը Հայաստանում կապի ոլորտի զարգացման գործում: Հայաստանը ԽՍՀՄ տարածքում առաջին պետությունն էր, որ Ավոյանի շնորհիվ ու ջանքերով ստացավ ԱՏ և Տ (AT & T) միջազգային կապի մուտքի հնարավորությունը:

Ռոբերտ Ավոյանի ղեկավարության ներքո մեծ աշխատանք է կատարվել նաև Սպիտակի երկրաշարժի ժամանակ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին