Կարևոր իրադարձություններ

Մեդալներ ունենք. Արայիկ Հարությունյան

20 Հուլիս, 2019 11:02
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Մեդալներ ունենք. Արայիկ Հարությունյան

«Մեդալներ ունենք». ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Երեկ Լոնդոնում ավարտվեց մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան: Հայ պատանի մաթեմատիկոսները նվաճել են երկու արծաթե մեդալ, մեկ բրոնզե մեդալ, երկու գովասանագիր են ստացել: Նախորդ տարվա համեմատ երեք բրոնզե մեդալ պակաս ունենք, ինչը պայմանավորված է թիմի թարմացմամբ: Մեդալների որակը պահում ենք, և արդեն հաջորդ տարի ոսկու խնդիր պետք է դնել: Շնորհավոր մեր թիմի անդամներին և նրանց մարզիչներին:

Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ ֆիզիկոսները վերադարձել էին հինգ բրոնզե մեդալով: Սպասում ենք մյուս թիմերի արդյունքներին` քիմիայից, կենսաբանությունից, աստղագիտությունից»,- գրել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին