Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ».Հրաժարականների նոր «մասնագետը»

20 Հուլիս, 2019 09:08
«Հրապարակ».Հրաժարականների նոր «մասնագետը»

«Հրապարակը» գրում է.

«Մեզանում հրաժարականներ տալու, ապա հրաժարականի դիմումը հետ վերցնելու կայուն ավանդույթ է ձեւավորվում։ Մեզ թվում էր՝ այդ գործի «մասնագետը» պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն է, ով 2 անգամ հրաժարականի դիմում է գրել, ապա հետ վերցրել, բայց պարզվեց՝ դատավոր Նախշուն Տավարացյանն էլ հետ չի մնում։ Մի անգամ նա 2018-ի նոյեմբերին էր ընտրվել ԲԴԽ անդամ, ապա հրաժարվել։ Հետո հրաժարվել էր այդ հրաժարականից եւ հուլիսի 11-ին անսպասելի որոշել, որ պետք է երդվի որպես ԲԴԽ ընտրյալ անդամ։

Ու թեեւ երեկ ԲԴԽ-ն մերժեց իր 3 անդամների հայցը՝ դադարեցնել Նախշուն Տավարացյանի լիազորությունները, սակայն տիկին դատավորը կրկին հրաժարական ներկայացրեց՝ նշելով, որ չի ուզում ստվերվեն ԲԴԽ որոշումները եւ, «կարեւորելով խորհրդում աշխատանքները համերաշխության ու վստահության մթնոլորտում իրականացնելու անհրաժեշտությունը», հրաժարական է տալիս ու գնում իր գործունեությունը շարունակելու որպես վճռաբեկ դատարանի դատավոր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին