Կարևոր իրադարձություններ

Մանրամասներ «Հաղթանակ» զբոսայգու տարածքում բռնկված հրդեհից

19 Հուլիս, 2019 20:45
Մանրամասներ «Հաղթանակ» զբոսայգու տարածքում բռնկված հրդեհից

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր տեղեկություններ է հաղորդել «Հաղթանակ» զբոսայգու տարածքում բռնկված հրդեհի մասին:

«Հուլիսի 19-ին, ժամը 19:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում՝ Հաղթանակի զբոսայգու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 19:29-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ, ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և քաղաքապետարանից 1 ջրատար:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- հաղորդում են ԱԻՆ-ից:
 

Լրահոս

Դիտել ավելին