Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Իսպանիայում կայացած շախմատային խոշոր մրցաշարում

19 Հուլիս, 2019 18:59
Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Իսպանիայում կայացած շախմատային խոշոր մրցաշարում

Իսպանական Վիլլա դե Բենասկե միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 28 երկրի 430 շախմատիստներ, մեծ հաջողության է հասել Ռոբերտ Հովհաննիսյանը: Հայ շախմատիստը 10 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և դարձել մրցաշարի հաղթող: Մրցաշարին մասնակցել են նաև Սամվել Տեր-Սահակյանը և Կարեն Մովսիսյանը: Սամվելը 8 միավորով կիսել է 3-8-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Կարեն Մովսիսյանը վաստակել է 6.5 միավոր:

Բենասկեում անցկացվել է նաև կայծակնային շախմատի մրցաշար, որն ավարտվել է հայ շախմատիստների բացարձակ հաղթանակով:  Ռոբերտ Հովհաննիսյանը 8 միավորով դարձել է մրցաշարի հաղթող, իսկ Սամվել Տեր-Սահակյանը և Կարեն Մովսիսյանը 7.5 միավորով գրավել են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին