Կարևոր իրադարձություններ

Յակուտիայում ձյան առաջին տեղումներն են գրանցվել

19 Հուլիս, 2019 18:44
Յակուտիայում ձյան առաջին տեղումներն են գրանցվել

Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ ընդգրկված Յակուտիայի Հանրապետությունում ցերեկային ժամերին ձյուն է տեղացել, որից հետո օդի ջերմաստիճանը բարձրացել է՝ հասնելով 9 աստիճան տաքության՝ ըստ Ցելսիուսի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է տեղի վարչակազմի փոխղեկավար Եկատերինա Վինոկուրովան:

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ այս օրերին Օմյակոնի շրջանում, որտեղ տեղումներ են գրանցվել, քամու ուժգնությունը տեղ-տեղ հասնում է 9-14 մետր/վայրկյանի, օդի ջերմաստիճանը՝ 4-9 աստիճան տաքություն:

Օմյակոնի շրջանի Տոմտոր գյուղում, որը հայտնի է որպես Ցրտի բևեռ, բնակչությունը Յակուտիայում բոլորից շուտ է զգացել ցուրտը և պատմել են առաջին ձյան մասին:

«Գիշերը լեռներում առատ ձյուն է տեղացել: Հուլիսին ձյան տեղումները մեզ համար սովորական երևույթ են: Ժամանակին նման բան լինում էր նաև հունիսին: Ներկա պահին զբոսաշրջիկների թիվը մեծ չէ»,- ասել է Վինոկուրովան:
 

Լրահոս

Դիտել ավելին