Կարևոր իրադարձություններ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի-Զ. Քանաքեռցու փողոց խաչմերուկում

19 Հուլիս, 2019 17:17
Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի-Զ. Քանաքեռցու փողոց խաչմերուկում

ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի-Զ. Քանաքեռցու փողոց խաչմերուկում 2019թ. հուլիսի 20-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: 

Փոփոխության արդյունքում Աբովյան քաղաքի կողմից դեպի նշված խաչմերուկ ուղղության երթևեկելի մասի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածում, կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները կարող են ձախ շրջադարձով երթևեկել դեպի Զ. Քանաքեռցու փողոց կամ կատարել հետադարձ՝ չխոչընդոտելով ուղիղ՝ Թբիլիսյան խճուղով դեպի Ազատության պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցներին:

 

Լրահոս

Դիտել ավելին