Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,11
    7,31

Կարևոր իրադարձություններ

 

Մերկելն «այլ կյանքի» հույս ունի քաղաքականությունից հեռանալուց հետո

19 Հուլիս, 2019 15:57
Մերկելն «այլ կյանքի» հույս ունի քաղաքականությունից հեռանալուց հետո

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ մտադիր չէ մասնակցել 2021 թվականի ընտրություններին կանցլերի պաշտոնի համար եւ նշել է, որ լիազորությունների ժամկետի ավարտից հետո «այլ կյանք» կունենա, որը կցանկանար ապրել նույնքան լավ։ Այս մասին կանցլերն ասել է լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ, արձակուրդ մեկնելուց առաջ, տեղեկացնում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով Der Spiegel-ին։

Խոսելով առողջության մասին՝ նա ասել է, որ հասկանում է հանրության հետաքրքրվածությունն իր առողջական վիճակով, բայց կարծում է, որ դա անձնական հարց է։ «Դուք ինձ գիտեք, ես կարող եմ անել այս աշխատանքը»,- ամփոփել է Մերկելը՝ ավելացնելով, որ ինչպես եւ հանրությունը՝ հետաքրքրված է իր առողջությամբ։

«2021-ին ես կավարտեմ քաղաքական աշխատանքս, բայց, հույս ունեմ, այլ կյանք էլ կունենամ, որը կնախընտրեի առողջ ապրել»,- ասել է կանցլերը։

Լրագրողների ճշգրտող հարցին, թե ինչպես են նրա գործերը, Մերկելը պատասխանել է. «Լավ»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին