Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    525
    533

  • RUB

    7,11
    7,31

Կարևոր իրադարձություններ

 

Դատարանը հետաձգեց Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ որոշման դեմ բողոքի քննությունը

19 Հուլիս, 2019 15:27
Դատարանը հետաձգեց Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ որոշման դեմ բողոքի քննությունը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի,  հուլիսի 19-ին հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։

Դատավոր Նիկողոսյանը  ընդմիջել է նիստը։ Այդ ընթացքում կապ է հաստատվել դատախազի հետ՝ ճշտելու համար նոր նիստ նշանակելու օրն ու ժամը, որպեսզի նա ներկա լինի։ Քննարկվել է նաև Ռոբերտ Քոչարյանի՝ նիստին ներկա լինելու ժամը։

Ըստ այդմ՝ սույն գործով հաջորդ նիստը կկայանա հուլիսի 24-ին, ժամը 12:00-ին։

2018 թվականի հուլիսի 30-ին, Ռ․ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց, կալանք է դրվել ինչպես նրա գույքի, այնպես էլ բանկային հաշիվների վրա:

Հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարել էր պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում:

Դատական նիստը հետաձգվեց մինչև հուլիսի 24-ը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին