Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,11
    7,31

Կարևոր իրադարձություններ

Գյումրիում պատրաստվում են Նիկոլ Փաշինյանի այցին. նա մասնակցելու է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովին. Factor.am

19 Հուլիս, 2019 15:03
Հեղինակ՝ Factor.am
Գյումրիում պատրաստվում են Նիկոլ Փաշինյանի այցին. նա մասնակցելու է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովին. Factor.am

Հուլիսի 20-ին Գյումրիում նախանշված է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովը: Ֆորումին ընդառաջ՝ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, վերջին շտկումներն են արվում: Սպասվող համաժողովի մասին ազդարարում են նաև քաղաքի տարբեր հատվածներում փակցված պաստառները: 

Հուլիսի 19-ից ժամը 23։30-ից մինչև համաժողովի օրը՝ հուլիսի 20-ը ժամը 18։00-ն  ավտոմեքենաների համար փակ կլինեն Գայի փողոցն ու Ջիվանու հրապարակը, որոնք հարում են Գյումրու տեխնոլոգիական կենտրոնին, որտեղ տեղի են ունենալու միջոցառումները: 

Համաժողովը մեկնարկելու է ցուցահանդեսով, որում Շիրակի մարզի ավելի քան 50 կազմակերպություններ և անհատներ կներկայացնեն իրենց արտադրանքն ու ծառայությունները: Ելույթով հանդես կգա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Համաժողովի պաշտոնական մասին կհաջորդի շուրջ 50 ներդրումային ծրագրերի ներկայացումը:

Ելնելով Շիրակի մարզի առանձնահատկություններից՝ համաժողովի անցկացման համար որպես ոլորտային ուղղություններ սահմանվել են՝ ՏՏ արդյունաբերությունը, տուրիզմն ու գյուղատնտեսությունը: Համաժողովը հնարավորություն կընձեռի ներկայացնել Շիրակի մարզի տնտեսական ներուժը, զարգացման հեռանկարները և հստակ ոլորտային ներդրումային նախագծերը՝ համախմբելով տեղի և արտասահմանցի գործարարներին ու ներդրողներին: Հատկապես գերակշիռ կլինեն Ռուսաստանից ժամանած հայ գործարարները: 

Նշենք, որ Հայաստանի մի շարք մարզերում արդեն անցկացվել են նման բիզնես համաժողովներ: Կառավարության նախաձեռնած այս միջոցառումները նպատակ ունեն ստեղծել հարթակ, որը կնպաստի Հայաստանի մարզերի տնտեսության և համայնքների զարգացմանը՝ հնարավորություն տալով տեղացի ու օտարերկրյա գործարարների միջև համագործակցության ուղիներ ստեղծել: 


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին