Կարևոր իրադարձություններ

Ռուս դերասանուհի Իննա Չուրիկովան ներկայացման ժամանակ բեմից ընկել է. նա վերակենդանացման բաժանմունքում է

19 Հուլիս, 2019 14:29
Ռուս դերասանուհի Իննա Չուրիկովան ներկայացման ժամանակ բեմից ընկել է. նա վերակենդանացման բաժանմունքում է

Թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի Իննա Չուրիկովան «Ռուսական երգ» թատրոնում ներկայացման ժամանակ սայթաքել է և ընկել բեմից: Նա այժմ գտնվում է Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի վիրաբուժական վերակենդանացման բաժանմունքում, հայտնում է 360 հեռուստաալիքը:

 

Ըստ տեղեկությունների՝ դերասանուհին կոտրել է կողոսկրերը:

«Լենկոմ» թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերն ավելի վաղ «Զվեզդա» հեռուստաալիքին հայտնել էր, որ շտապօգնության բժիշկները Չուրիկովայի մոտ լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերել:

 

Նախօրեին դերասանուհին ներկայացման երկրորդ գործողության վերջում հանկարծակի սայթաքել և ընկել էր բեմից։ Հանդիսատեսը Չուրիկովային օգնել էր բարձրանալ և ինքնուրույն հասնել բեմի աստիճաններին: Սակայն ետնաբեմում դերասանուհուն գրկել էին և շտապօգնություն կանչել: Ներկայացումն ընդհատվել էր:

 

Լրահոս

Դիտել ավելին