Կարևոր իրադարձություններ

Զելենսկին առաջարկում է լրագրող Վիշինսկիին փոխանակել Ղրիմում ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրվող Սենցովի հետ

19 Հուլիս, 2019 12:14
Զելենսկին առաջարկում է լրագրող Վիշինսկիին փոխանակել Ղրիմում ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրվող Սենցովի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է փոխանակել РИА Новости Украина պորտալի ղեկավար Կիրիլ Վիշինսկիին ՌԴ-ում դատապարտված  Օլեգ Սենցովի հետ. հայտնում է РИА Новости-ն:

Նրա խոսքով`  այդ փոխանակումը պետք է դառնա բարի կամքի առաջին քայլը:

Հիշեցնենք, որ Օլեգ Սենցովը ՌԴ-ում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման` Ղրիմում ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով:

Լրագրող Կիրիլ Վիշինսկին Ուկրաինայում  մեղադրվում է Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններին աջակցելու և պետական դավաճանության մեջ, նրան 15 տարվա ազատազրկում է սպառնում:

 

Լրահոս

Դիտել ավելին